Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Այդ ի՞նչ ուժի ազդեցությամբ է ներդրվել Անկախության հռչակագիրը և ի՞նչ «սադրիչ» նկատառումներով

Այդ ի՞նչ ուժի ազդեցությամբ է ներդրվել Անկախության հռչակագիրը և ի՞նչ «սադրիչ» նկատառումներով
12.02.2024 | 15:23

Անկախության հռչակագրի ընդունման պահին դեռ չծնված կամ տարրական դասարաններում սովորող որոշ երիտասարդներ այսօր պնդում են, թե իրենք գիտեն, որ Հռչակագիրը «ներդրված» վտանգավոր փաստաթուղթ է։ Լսեցի նաև Գերագույն խորհրդում այդ փաստաթուղթն ընթերցած Արամ Մանուկյանի խոսքը. վրդովված էր, Հռչակագրի հակառակորդներին մեղադրում է անգրագիտության մեջ։ Ի դեպ, Արամ Մանուկյանը հիշում է, որ իրեն առաջարկել էին ընթերցել Լևոն Տեր-Պետրոսյանը և Վանո Սիրադեղյանը, պատճառաբանելով, որ ոչ միայն հաղթող ուժի երիտասարդ ներկայացուցիչ է, այլև կրում է Առաջին Հանրապետության հիմնադրի անունը, ազգանունը։

Մի խոսքով, այս դեպքում առանցքայինը այդ փաստաթղթի ներդրված լինելն է։ Հարգելիներս, անչափ պատասխանատու պնդումներ եք անում, ինչի արդյունքում էլ ավելի պատասխանատու հարցեր են ծագում՝ վերջապես 1990 թ. օգոստոսին այդ ի՞նչ ուժի ազդեցությամբ է այն ներդրվել և ի՞նչ հեռահար «սադրիչ» նկատառումներով, ինչո՞ւ այդ մասին ՀՀՇ-ն երբևէ չի բարձրաձայնել, ավելին՝ այն ընդգրկել է 1995 թ. Սահմանադրության նախաբանում։ Նկատենք, որ շատերն են կամեցել այն ընթերցել և մնալ պատմության մեջ, Հռչակագրի միայն ընթերցումը համարվել է անասելի մեծ պատվի գործ։ Ի՞նչ անուն տալ այս ամենին:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 1567

Մեկնաբանություններ